Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Նիկոլայ Ցիսկարիձեն հեռանում է Մեծ թատրոնից

Նիկոլայ Ցիսկարիձեն հեռանում է Մեծ թատրոնից
09.06.2013 | 11:25

Ռուսական աստղ, բալետի վարպետ Նիկոլայ Ցիսկարիձեն հեռանում է Մեծ թատրոնից: Այդ մասին հայտնում է BBC գործակալությունը:

Թատրոնի վարչակազմի և Ցիսկարիձեի միջև կոնֆլիկտը ձգվում է արդեն մի քանի տարի: Թատրոնի ղեկավարությունը նրան մեղադրվում է մի շարք խախտումների մեջ, որոնցից են «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցը, ինչը, ըստ վարչակազմի, վարկաբեկել է թատրոնի հեղինակությանը: Մամուլին տված հարցազրույցում արտիստը նաև հայտարարել էր, որ մեղսակից չէ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի դեմ հարձակմանը:
Դեռ մարտի վերջին Ցիսկարիձեն մտավախություն էր հայտնել, որ մամուլում արված իր քննադատական հայտարարությունները կօգտագործվեն իր դեմ:
Ի դեպ, Մոսկվայի Տվերի դատարանը ապօրինի է որակել արտիստի նկատմամբ Մեծ թատրոնի վարչակազմի կողմից կիրառած երկու դիտողություններից մեկը` կապված հարցազրույցի հետ:

Ավելի վաղ նա ասել էր, որ ինքն արդեն երկու դիտողություն ունի. «Այժմ ինձնից պահանջում են բացատրագիր ներկայացնել աշխատանքի կարգապահությունը խախտելու համար, քանի որ ես շփվել եմ մամուլի հետ և իմ կարծիքն եմ հայտնել: Կարծում եմ, երրորդ դիտողությունը կստանամ և ինձ աշխատանքից կհեռացնեն»,-ասել է նա` ռուսական«Առաջին ալիքի» եթերում:

Ցիսկարիձեն չէր սխալվում: Երրորդ դիտողությունը չուշացավ: Իսկ այժմ Մեծ թատրոնը որոշել է չթարմացնել արտիստի աշխատանքային պայմանագիրը, որի ժամկետը լրանում է հունիսի 30-ին:
Այդ մասին վարչակազմը ծանուցագիր է ուղարկել նրան:
Ցիսկարիձեն և իր փաստաբանը դեռ չեն արձագանքել այդ գրառմանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ